Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:
Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարևոր իրողություն է:
Իսկ թե ինչ ծրագրերի մասին է խոսքը՝ դիտեք տեսանյութում: