Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութում ոստիկանական խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է կառույցի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը, սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- նշել է Օհանջանյանը։
Տեսանյութի հրապարակումից հետո ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունը։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ տեսանյութն ունի մոտ 10 տարվա վաղեմություն: