Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը համաձայնել է երկարացնել Հայաստանի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման համար տրամադրվող վարկի ժամկետը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հարցը կքննարկվի կառավարության առաջին նիստում: Նախարարը նաև հայտարարել է, որ ծանր և բարդ այս աշխատանքում շտապողականությունը կարող է վնասել գործին: