Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հրաժարվել է մասնակցել Ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, որ հրավիրվել էր դեկտեմբերի 10-ին՝ Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: Ըստ Կատարի պաշտոնական լրատվական գործակալության՝ էմիրին կփոխարինի երկրի վարչապետ Աբդուլլահ բին Նասեր բեն Խալիֆա ալ-Թանին:
Մի քանի օր առաջ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Ադուլ Ազիզը հրավեր էր ուղարկել Կատարի էմիրին, և փորձագետները կանխատեսել էին, որ Կատարի և Արաբիայի միջև առկա սառը հարաբերություններում հալոցքի շրջան է սկսվել: