International Republican Institute միջազգային կազմակերպությունն իրականացրել է հարցում շուրջ 1200 ՀՀ քաղաքացիների շրջանում, և հարցման արդյունքներով քաղաքացիների 30 տոկոսը կառավարության գործունեության հաջողությունը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Հարցվածների 19 տոկոսը կարծում է, որ բարելավվել է մարդկանց հոգեբանական վիճակը, իսկ 13 տոկոսի կարծիքով՝ ժողովրդավարությունը:
Քաղաքացիները պատասխանել են նաև այն հարցին, թե կառավարության առաջիկա 6 ամսվա ընթացքում ո՞ր ծրագրերին են հավատում: Հարցումների արդյունքներով առաջին եռյակում են աշխատատեղերի ստեղծումը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը և աշխատավարձի բարձրացումը: