Ուկրաինայի ազգային ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորի ու ազգայնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Չորեքշաբթի ազգայնականները փորձել են հողի շուկայի վերաբերյալ օրինագիծը հանել հանձնաժողովի քննարկումից, ինչն էլ հանձնաժողովի նիստից հետո տուրուդմբոցի պատճառ է դարձել: Օրինագծի հակառակորդները ծեծել են «Ժողովրդի ծառայի» պատգամավորին, ինչի հետևանքով նա հայտնվել է հիվանդանոցում: