Լիբանանի կանայք հայտնվել են արաբական այդ հանրապետության լայնածավալ բողոքի ցույցերի առաջին գծում: Ցուցարարների ընդհանուր պահանջներին՝ աղբից մինչև կոռուպցիայի վերացում, ավելացել են նաև գենդերային խնդիրները:
Զանգվածային հավաքներում պահանջում են ապահովել գենդերային հավասարությունը, վերականգնել կանանց իրավունքները, զսպել ընտանեկան բռնությունը: Նրանք նույնիսկ առաջարկում են վերաշարադրել պետական հիմնը և «Մեր սարերն ու հարթավայրերը, որտեղ ծնվում են քաջ տղամարդիկ» տողում ավելացնել կանայք բառը: