Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: «ԱՄՆ Կոնգրեսի անդամները պետք է հասկանան, որ անհնար է Անկարային պարտադրել ուրիշի կամքը»,- ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում:
Կոնգրեսի պատժամիջոցներ կիրառելու դեպքում Անկարան սպառնացել է ԱՄՆ զինված ուժերին զրկել թուրքական «Ինջիրլիք» և «Կուրեգգիկ» ավիաբազաներից օգտվելու հնարավորությունից: