Երևանի քաղաքապետարանն ամանորի ծախսերը վերջին երկու տարում որևէ կերպ չի ավելացրել, հայտարարել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Ավելացումը տեղի է ունեցել առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ,- նշել է փոխքաղաքապետը։ Հիշեցնենք, որ այս տարի Ամանորի տոնակատարություններին նախատեսված է հատկացնել 325 մլն դրամ: