Ամերիկյան Time հանդեսը «Տարվա մարդ» է ճանաչել շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգին: Այս կոչումն ստանում է այն անձը, որը տարվա ընթացքում մեծ ազդեցություն Է գործում հասարակության վրա՝ անկախ դրա դրական կամ բացասական լինելուց:
Գրետան քաղաքական գործիչներին մեղադրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար բավարար գործողություններ չկատարելու համար: Ըստ բնապահպանի՝ փոխարենը նրանք զբաղվում են սեփական փիարով: Աշակերտուհին ամաչեցրել է պետությունների ղեկավարներին, որոնք մոլորեցնում են իրենց հասարակությանը՝ երկերեսանիություն դրսևորելով գլոբալ տաքացման դեմ պայքարում: Բրազիլիայի նախագահը, սակայն, Գրետա Թունբերգին անվանել է «փսլնքոտի մեկը», քանի որ աղջնակը նրան մեղադրել է Ամազոնի բնիկ ժողովուրդներին ոչնչացնելու համար: