ԱՄՆ անօրինական ներթափանցման համար մարդիկ դիմում են անհավանական միջոցների: Մեքսիկայի սահմանից ԱՄՆ մտնելու համար 11 չինացի թաքնվել է կահույքի ու տեխնիկայի մեջ: Սահմանապահները մեկին նույնիսկ լվացքի մեքենայից են հանել: Բարեբախտաբար, ներգաղթյալներից ոչ ոք չի տուժել, իսկ նրանց տեղափոխող բեռնատարի վարորդը՝ 42-ամյա ամերիկացին, ձերբակալվել է: