ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արմեն Ավթանդիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: