Ադրբեջանի ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, որը տրամադրվել է 2018-ի հոկտեմբերին Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վերջին տարիներին երկրի 1.477 քաղաքացի (1,136 տղամարդ և 341 կին) մեկնել է Սիրիա և Իրաք ու միացել ահաբեկչական կազմակերպություններին: Դրանցից 903-ը (749 տղամարդ և 154 կին) համարվում են մահացած կամ անհետ կորած:
Տվյալները կազմելիս պարզվել է նաև, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին ավելի շատ միացել են Ադրբեջանի՝ Դաղստանին և Վրաստանին սահմանակից հյուսիսարևմտյան շրջանների բնակիչները: