Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտի ներդրման նախագիծը: Նախագիծն ընդունվեց 75 «կողմ», 34 «դեմ» և գործուղման մեջ գտնվող 7 պատգամավորների «կողմ» ձայներով:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ արտահայտվեցին նախագծին:
Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը նախատեսում է, որ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: