Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու Պեկին-2008 Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ:
Կազմակերպիչները վստահ են, որ Պեկին-2022-ում կլինի 27 հազար կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և կկատարեն նաև թարգմանչի աշխատանք: Կամավորները պետք է տիրապետեն չինարեն կամ անգլերեն լեզուների, դասընթացներ անցնեն խաղերից առաջ, ինչպես նաև լինեն առնվազն 18 տարեկան:
Հայտերի ընդունումն արդեն սկսվել է և կավարտվի 2021 թ. հունիսի 30-ին: Հաղթողների անունները կհրապարակվեն 2021 թ. սեպտեմբերի 30-ին: