Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին այսօր անդրադարձել են ոլորտի մասնագետները: Փորձ է արվում համակարգի խնդիրներին օրենսդրական լուծում տալ: Խոսքը քրեական ենթամշակույթի դեմ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի մասին է, որը, ըստ բանախոսների, բավարար չէ տարիներով ձևավորված կարծրատիպերը կոտրելու համար: