ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ «Պարգև», «Լոռվա կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:
Մասնավորապես, «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2,384 338.93 դրամի չափով, «Լոռվա կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ` 295,290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում: