Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով նախագծին, պատվով հեռանալու միջոց է համարել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:
«20-ից ավելի տարիներ է՝ Հայաստանում հասարակությունը սպասում է, թե ե՛րբ է ի վերջո հայտնվելու ուժեղ ձեռք, արդար ուժ, որը կսրբի-կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացումը, որոնք կեղեքում են Հայաստանի բնակչությանը, թալանում են Հայաստանի բնակչությանը: Բոլոր ինստիտուտները՝ բանակով, թոշակառուներով, ինչ հնարավոր է՝ վերականգնելու ենք: Այն ուժը, որն այսօր իշխանության է, ասում է, որ մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և վերականգնելու ենք օրինականությունը Հայաստանում: Մենք անելու ենք մեր պայքարը, պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և դա անելու ենք հանգիստ, առանց ռադիկալ ծայրահեղությունների տրվելու: Վհուկների որս չի լինելու»,- վստահեցրել է ԱԺ նախագահը: