Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացումների օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունելու հարցը: Նախատեսվում է սահմանել Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու նոր կարգը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: