«Նորմանդական քառյակի» ձևաչափով փարիզյան հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված տպավորություններով:
Ըստ СТРАНА պարբերականի՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի հոգեկան կերտվածքի առանձնահատկությունները շատ տարբեր են իրենից, քանի որ Պուտինը բոլորովին «այլ բիոմեխանիկա ունի»:
«Բանակցելը դժվար էր, բայց պահեր եղան, երբ նաև պայմանավորվեցինք: Նա յուրաքանչյուր հարց առանձին մասերի է բաժանում: Ամեն բառ դիտարկել ենք: Սա բարդ է: Ես այլ մարդ եմ. մեկ-երկու՝ և համաձայնեցված է, իսկ նա այլ բիոմեխանիկա ունի»,- բացատրել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ սկզբում 20 րոպե է հատկացվել Պուտինի հետ առանձնազրույցի համար, բայց հանդիպումը մեկ ժամ է տևել:
«Սկզբում բոլորը միասին էին զրուցում, հետո երկուսով էինք: Ինչ-որ բաներ էլ եղան: Կատակում եմ: Ընդհանուր եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել»,- ավելացրել է Զելենսկին: