Փարիզում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ բանակցությունը տևել է մոտ 1 ժամ 20 րոպե: Պուտին-Զելենսկի հանդիպումը մեկնարկել էր «նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտից հետո: Պուտինի հավաստմամբ՝ հանդիպումը լավ է անցել: Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը նույնպես հաստատել է բանակցության արդյունավետ ավարտի մասին: Զելենսկին հայտնել է, որ գերիների՝ «բոլորին՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակումը կսկսվի դեկտեմբերի 24-ին և կավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը: Կողմերը նաև համաձայնեցրել են 2020-ի մարտի վերջին Դոնբասի երեք նոր կետերում ուժերի տարանջատումը: Բացի այդ, «նորմանդական քառյակի» առաջնորդները նաև հանդես են եկել Ուկրաինայի Սահմանադրությունը «Շտայնմայերի բանաձևով» փոփոխելու օգտին: Պուտինը հայտնել է Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի հետ գործակցության մասին: Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գազի տարանցման հարցը: Զելենսկի հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց մանրամասները դեռ պետք է քննարկել: