Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ դատական գործ է հարուցվել «Մինսկ-2» համաձայնագրի ստորագրման ժամանակ պետական դավաճանության մեղադրանքով: Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի հայտարարության համաձայն` Պորոշենկոն դիմել է այնպիսի քայլերի, որոնք վնաս են հասցրել պետական ինքնիշխանությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի անվտանգությանը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, թե Մինսկի համաձայնագրերը համարում է Ուկրաինայի դիվանագիտության տապալում: