Նորմալ եմ վերաբերվում բոլոր մեղադրանքներին, քննադատություններին, սակայն շարունակում եմ պնդել, որ չի կարելի հանրային վայրերում ծխել, հետո իր երեխային ասի՝ ծխելը վատ բան է: Այդ մասին լրագրողներին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ծխելը սահմանափակող օրինագծին:
Նրա խոսքով՝ ինքը երբեմն ծխում է, բայց ոչ տանը, ոչ աշխատանքի վայրում, իսկ այն սրճարանում, որտեղ թույլատրվում է ծխել, կարող է մեկ բաժակ գինու հետ մեկ սիգարետ ծխել, որտեղ չի թույլատրվում՝ ծխելու համար երբեք դուրս չի գա: