Չեխիայի Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է վեց մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Եվրոպական երկրի իրավապահները փնտրում են հանցագործին և հանրությանը հորդորում՝ համագործակցել:
Նախնական տեղեկության համաձայն՝ փախուստի դիմած հանցագործը կարմիր վերնահագուստով է եղել: Հանցագործության շարժառիթներն առայժմ հայտնի չեն:
Արդյունաբերական Օստրավա քաղաքը գտնվում է Չեխիայի արևելյան հատվածում՝ Լեհաստանի սահմանին մոտ: