Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում մեկնարկել են «Նորմանդական քառյակի» ձևաչափով բանակցությունները:
Ուկրաինական և ռուսական մեդիայի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը որը մասնակցում է բանակցություններին, տեղեկացրել է, որ ամեն բան նախանշված սցենարով է առաջ ընթանում:
«Աշխատանքային մթնոլորտը, ամեն բան լավ է: Նախագահ Զելենսկին կեցցե՛. շատ կոշտ և ճշգրիտ է պահպանում դիրքերը: Հիմա դեռ բանակցությունն ընթացքի մեջ է, ամեն ինչ շատ լավ է ընթանում պետության դիրքերի տեսանկյունից»,- Ավակովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանակցություններն ընդհատվել են Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու առանձին հանդիպման պատճառով: Պուտին-Զելենսկի առաջին երկկողմ բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե:
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, հանդիպումը Զելենսկու հետ դրական է եղել՝ Երևանի ժամանակով 00:58-ին նման տեղեկություն տարածեցին ռուսական ԶԼՄ-ները: