Միացյալ նահանգների դեմոկրատները պատրաստ են միաժամանակ երկու մեղադրանք առաջադրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է կոնգրեսական Էլիոթ Էնգելը:
«Կարծում եմ՝ այս որոշման հետ համամիտ է մեծամասնությունը»:
Ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ դեմոկրատները մտադիր են մեղադրանք առաջադրել երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում անձնական նպատակների համար և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում: