Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ:
«2019 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց: Գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով»,- գրել է վարչապետ Փաշինյանը: