61 տարեկանում մահացել է շվեդական հանրահայտ Roxette խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդրիքսոնը: Երգչուհին երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Մարի Ֆրեդրիքսոնը համաշխարհային հռչակ էր ձեռք բերել Roxette խմբին միանալու շնորհիվ: Երգչուհին թողարկել է ութ ալբոմ, վերջինը՝ 2013-ին էր: Նրա ամենահայտնի հիթերից է It Must Have Been Love երգը: