Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները. նախօրեին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով զրկել էր բոլոր միջազգային մրցումների մասնակցության իրավունքից (այդ թվում Օլիմպիական խաղերից և աշխարհի առաջնություններից):
«Իրադարձությունների զարգացման հարցում սպեկուլյացիայով չեմ զբաղվի, սակայն WADA-ի որոշումը պարտադիր է Միջազգային օլիմպիական կոմիտեի կատարման համար: ՄՕԿ-ն օրենքի գերակայության ջատագով է, այդ պատճառով մենք կկատարենք այդ որոշումը»,- ասել է Թոմաս Բախը:
Դոպինգ չօգտագործած ռուս մարզիկները մրցումներին կարող են մասնակցել ՄՕԿ-ի դրոշի ներքո. ռուսական կողմը 21 օր ունի որոշումը բողոքարկելու համար: