Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Սասուն Միքայելյանն իր ելույթում նշել է, որ Սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում պետք է գործեր օրենքի տառին ու բառին համապատասխան:
«Ես երեքուկես տարի եղել եմ բանտում: Իմ նման շատ մարդիկ են հայտնվել բանտերում անիմաստ, անհիմն, անօրենք: ՍԴ-ն գործեր է դակել՝ նախորդ իշխանության կամքի համաձայն: Ես կողմ եմ քվեարկելու նրա համար, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ հազարավոր մարդիկ փախան երկրից, հարյուրավոր մարդիկ լցվեցին բանտեր, և այդ դատարանը նախորդ իշխանության կամքով իրենց ապահովելու համար մի լավ բան են արել: Ասել են՝ բերեք զորք մտցրեք, հանկարծ ժողովուրդը մեզ բան չանի: Սահմանադրական դատարանը, նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է արդեն հրաժարական տված լիներ: Արտոնյալ թոշակի ուղարկելը, հնարավորություն տալ, որ մարդիկ իրանց կամքով հեռանան, դա էլ է ժողովրդավարություն: Մեր վերջին հույսը ճակատագրական պահերին միշտ սպանել է Սահմանադրական դատարանը թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ էս իրադարձությունների ժամանակ»,- ասել է Սասուն Միքայելյանը: