Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընդհանուր ժողովն ընտրելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և գործկոմ: Մինչև այդ, ֆեդերացիայում զտման աշխատանքներ են իրականացվում՝ հստակեցվում է ընդհանուր ժողովի մասնակիցների կազմը, ֆեդերացիայի անդամությունից հեռացվում են այն անձինք ու կազմակերպությունները, որոնք անմիջական ֆուտբոլային գործունեություն չեն վարում: