Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքով» հանրությանը ներկայացրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի՝ մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունը ազատվում է հարկային պարտավորություններից: Վարչապետն ընդգծել է, որ դա արվել է, որպեսզի հսկիչ-դրամարկղային կտրոն տալը և հացի գումար վաստակելը իրար չհակադրվեն:
Մինչ այժմ 24 մլն դրամով լուծվում էր ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավունքի հարցը: Սակայն 2020-ի հունվարի 1-ից ՀԴՄ չխփելու լեգիտիմությունը վերանում է: Վարչապետն ընդգծել է, որ նոր իրավիճակում միայն ՀԴՄ կտրոններով կհաշվարկվի տարեկան շրջանառությունը, և եթե արձանագրվի, որ այն ցածր է սահմանված շեմից, ձեռնարկությունը կազատվի հարկային պարտավորությունից: