Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ կայացել է կանանց հարցերի խորհրդի անդրանիկ նիստը: Ավինյանն ընդգծել է, որ նիստի անցկացման օրը պատահական չի ընտրվել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի առաջարկով այն հրավիրվել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: