Սպիտակ տունը հաստատել է ԱՄՆ նախագահի և Ռուսաստանի արտգործնախարարի՝ այսօր սպասվող հանդիպման մասին տեղեկությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն երկու պետությունների երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման գործող պայմանագրի վաղաժամ ավարտը:
Բացի այդ, Լավրովը ԱՄՆ-ում կհանդիպի նաև պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: