Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով լսումներ է անցկացրել։ Դրանց նպատակը հետաքննության ընթացքում ստացված վկայությունները պաշտոնապես հաստատելն է: Լսումներին, որպես վկաներ, մասնակցել են իրավաբանական հանձնաժողովի խորհրդատուներ Բարի Բերքը և Սթեֆան Կաստորը, նաև հետախուզության հարցերի խորհրդատու Դենիել Գոլդմանը։