Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերից չի հրաժարվի հանուն ամերիկյան Petriot զենիթահրթիռային համալիրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում: Ինչպես հայտնել է Թուրքիայի ղեկավարը, այս էջը փակված է: Էրդողանն ընդգծել է, որ եթե Վաշինգտոնն Անկարային համապատասխան պայմաններ առաջարկի, ապա Թուրքիան ձեռք կբերի նաև այդ համալիրը:
«Քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր հակաօդային պաշտպանական համակարգը բազմազան լինի»:
Թուրքիայի նախագահը պատմել էր նաև, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը զարմացել էր՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Թուրքիան գնել էր C-400: Ֆրանսիայի նախագահի զարմանքին ի պատասխան, Էրդողանը պատասխանել էր.
«Ես քե՞զ պետք է հարցնեմ, թե ի՛նչ և ումի՛ց գնեմ»: