Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը 2019 թ. համաժողովի հռչակագրում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ արել Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի հարցն այդ հարթակում բարձրացրել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։