Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն:
Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները և կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը: