Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը:
Քաղաքապետարանից հրավիրում են քաղաքացիներին միասին վառելու տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը: