ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:
Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և կարծես այդ խնդիրը լուծվում է:
Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:
Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»: