Ազգային ժողովն այսօր ընդունեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագիծը:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ առաջարկում են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով: