Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկը` Սարգիս Օհանջանյանը, ազատ կարձակվի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Օհանջանյանի փաստաբանը՝ Արամ Վարդևանյանը:
«Վատ եղանակային պայմանները` անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք՝ ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Սարգիս Օհանջանյանը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»,- գրել է փաստաբանը։