Ռուսական «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցները ներառվել են 2020 թ. ԱՄՆ ռազմական բյուջեի նախագծում: ԱՄՆ ռազմական բյուջեի փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները հակված է «պաշտպանելու եվրոպական էներգետիկ անվտանգությունը՝ պատժամիջոցներ կիրառելով ռուսական «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ»:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է գազատարի երկու ուղիների կառուցում՝ տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով, Ռուսաստանից՝ Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: Այսօր կառուցված է «Հյուսիսային հոսք-2» գազատարի 80 տոկոսը:
«Թուրքական հոսքը» ենթադրում է գազատարի երկու խողովակաշարի կառուցում՝ յուրաքանչյուրը՝ 15.75 մլրդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով: