Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ ընտրություններից հետո կառավարության և խորհրդարանի միջև հավասարակշռություն կպահպանվի, Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Այս մասին sputnik.az-ին ասել է Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր, քաղաքագետ Զաուր Մամեդովը:
«Արդեն դիտարկումները ցույց են տալիս, որ կան շատ թեկնածուներ, որոնք ցանկանում են պատգամավոր լինել: Նրանց թվում կան բազմաթիվ բլոգերներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Սա ցույց է տալիս, որ արտահերթ ընտրությունները, ինչպես նաև իրականացված բազմաթիվ բարեփոխումներ շատերին են ոգեշնչել»,- հայտարարել է Մամեդովը՝ հավելելով, որ ոմանց դժգոհությունը ժամանակի սղությունից հիմնավորված չէ: