Ազգային Ժողովը 83 կողմ, 31 դեմ ձայներով և առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի ներդրման օրենսդրական նախագիծը:
Ինչպես նախապես հայտարարվել էր՝ ընդդիմությունը դեմ քվեարկեց. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարեցին, որ հարկատուների հաշվին ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելն անընդունելի է: