70 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը:
2019 թ. հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: