Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում «Արսենալ»-ը լոնդոնյան դերբիում հաղթեց «Վեսթ Հեմ»-ին:
Հանդիպումը կայացավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց հօգուտ հյուրերի՝ 3:1 հաշվով:
Տանտերերը 38-րդ րոպեին առաջ անցան Անջելո Օգբոննայի գոլի շնորհիվ, բայց հակառակորդները պատասխանեցին միանգամից երեք գոլով. փայլեցին ուղղակի Գաբրիել Մարտինելին (60-րդ րոպեին), Նիկոլյա Պեպեն (66-րդ րոպեին) և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (69-րդ րոպեին):
Այսպիսով, «Արսենալ»-ը Ունայ Էմերիի պաշտոնանկությունից հետո առաջին հաղթանակը տարավ՝ վաստակելով 22 միավոր և բարձրացավ Անգլիայի առաջնության լիգայի աղյուսակի 9-րդ հորիզոնականը: 16 միավորով նրան հաջորդում է «Վեսթ Հեմ»-ը: