Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի։
2019-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Զաիլյանի սցենարով նկարահանել էր «Իռլանդացին» ֆիլմը։
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը:
1994-ին արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար. երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ամբողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։