ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հայտնել է, որ Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում: Նախարարի խոսքով՝ հիմա Ռուսաստանը, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների նախագծեր ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն:
«Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն, Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին այս էներգաբլոկը կարող է իր գործունեությունը շարունակել նախ մինչև 2026 թվականը, մինչդեռ հնարավոր է այն շահագործել մինչև 2036 թվականը»,- ասել է նախարարը: