Ազգային ժողովն այսօր ընդունել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Այն ընդունվել է 98 կողմ ձայնով:
Համաձայնագրով պետության տարածք մուտք գործելիս քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել և գտնվել մյուս կողմի պետության տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով, ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար: